Անհատական նախագիծ

<<Բնությունը և մարդը>>

Բնություն… Բառ, որը լսելիս ակամա հանգստություն է տիրում մեր հոգում։ Բոլորս էլ լինելով բնության մեջ խաղաղվում ենք, կարծես թե ներդաշնակությունն է այցելում մեզ։ Երբ գտնվում ենք դրսում, ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել թռչունների, որոնք վայելում են իրենց ազատությունը, և իրենց սպիտակափայլ թևերով խաղաղություն են սփռում աշխարհով մեկ։ Կարող ենք տեսնել երփնավառ ծաղիկների, որոնք իրենց երփներանգությամբ զարդարում են շուրջբոլորը։ Այս ամենը բնությունը պարգևում է մեզ, և մարդկանցից պահանջում է միայն մաքրություն։ Մարդը բնության մի

մասնիկն է, բայց ոչ միշտ է մտածում բնության մասին։ Առանց բնության մարդը չի կարող իր գոյությունը պահպանել։ Սակայն չենք կարող հասկանալ մարդը բնության թշնամի՞ն է, թե՞ բարեկամը։ Այս ամենի մեջ ապրելով, վայելելով այն ամենը՝ ինչը շնորհում է մեզ բնությունը, ոչ բոլորս ենք հասկանում բնության կարևորությունը, և չենք ցանկանում պահպանել այն` ինչը շնորհվել է մեզ։ Բայց պետք է գիտակցենք, որ մի օր կարող ենք չունենալ այս ամենը տեսնելու, և այս ամենի մեջ ապրելու հնարավորությունը։ Պետք է հետևենք բոլոր կանոները, որպեսզի պահպանենք այս հրաշքը։

Leave a comment